Թուրքական ոստիկանությունը 6 ժամից ավել խուզարկության է ենթարկել Hurriyet-ի լրագրող Սոներ Յալչընի բնակարանը եւ նրան պատկանող OdaTV ինտերնետ կայքի գրասենյակը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանության աշխատակիցները լրագրողի բնակարան մտնելիս ներկայացրել են խուզարկության եւ ձերբակալման որոշումները։

Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 9-րդ դատարանը որոշում է կայացրել՝ «Էրգենոկոն»-ի գործի շրջանակներում ձերբակալել Սոներ Յալչընին եւ եւս 3 հոգու: