Ոստիկանության ծառայողները մի քրեական գործի շրջանակներում փետրվարի 13-ի երեկոյան խուզարկություն են կատարել 41-ամյա Աշոտ Գ.-ի՝ Նուբարաշեն փողոցում գտնվող տանը, որտեղ հայտնաբերվել է «ՏՕԶ-9» ակոսավոր հրացան՝ պահունակով, լիցքավորված 5 փամփուշտով, «ԻԺ» տիպի մեկփողանի ողորկափող հրացան, «53-M» օդամղիչ ատրճանակ, տարբեր տրամաչափի 78 փամփուշտ, ինքնաշեն դաշույն, ինքնաշեն կացին եւ մոտ 876 գրամ կանեփանման զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:
Բացի այդ, փետրվարի 12-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողներն այցելել են 42-ամյա Արմեն Գ.-ի բնակարան, որտեղ վերջինս ներկայացրել է իր կողմից պահված «ԻԺ-58» երկփողանի որսորդական հրացան:
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն:





























