«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում սկսված «Հայկական Ժամանակ» թերթի  խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի պատժաչափը կրճատելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի առաջին նիստում քննություն չի կայացել , քանի որ ՔԿՀ հիմնարկի վարչակարգը արգելել է Փաշինյանին իր հետ գրառումներ տանել դահլիճ:

Վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանի պահանջն ու որոշումն, ըստ էության չի բավարարվել: Բանն այն է, որ դատարանը վճռել էր 20 րոպե տրամադրել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը բերի այդ գրառումները եւ սկսեն նիստը: 2,5 ժամ անց Փաշինյանը հայտվել է առանց գրառումների:

Ինչպես Արթիկից հայտնել է NEWS.am-ի թղթակիցը, «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալ Աղասի Խաչատրյանի մեկնաբանությամբ , այդ գրառումները չեն վերաբերել այսօրվա դատական նիստին, այլ նամակներ են, որ Փաշինյանը ուզում է փոխանցել ՀԺ-ի ներկայացուցիչներին:

Դատավորը 2-րդ որոշումն է կայացրել `ծրարները  փոխանցել վարչակազմին, որ փոստով ուղարկեն փաստաբաններին: Այս որոշումն էլ ըստ էության չի կատարվել, քանի որերբ  Նիկոլը հայտվել է ծրարները ձեռքին, մերժել են նրանից այդ նամակներն ընդունել:

Նշենք նաեւ , որ դատական նիստին մասնակցել են նաեւ մի քանի երիտասարդներ, ովքեր դահլիճ էին մտել բոլորից` լրագրողներից, Փաշինյանի հարազատներից  ավելի վաղ: Նրանք լրագրող չէին , բայց արձանագրում ու ձայնագրում էին դահլիճում մուտք ու ելքը, դատական ամբողջ ընթացքը:

Փաշինյանի փաստաբանները միջնորդել են դատարանին երկու օրով հետաձգել նիստը, քանի որ այսօր լրանում է Եվրադատարան դիմելու վերջնաժամկետը, եւ իրենք պետք է խորհրդակցեն իրենց պաշտպանյալի հետ եւ ստանան որոշ փաստաթղթեր: Դատավոր Եվա Դարբինյանը անորոշ ժամկետով հետաձգել է դատական նիստը: