Վրաստանի զարգացման առաջին երկարաժամկետ ծրագրերը կավարտվեն 2015 թվականին: Այս մասին խորհրդարանում ունեցած իր ելույթում հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին:

Ինչպես գրում է վրացական Journalist գործակալությունը, Միխայիլ Սահակաշվիլին տարբեր հարցեր եւ խնդիրներ արծարծելու ժամանակ, շատ անգամ է հիշեցրել 2015 թվականի մասին:

«Մեր ղեկավարությունն այսօր գործում է Վրաստանի վերաբերյալ զարգացման առաջին երկարաժամկետ ծրագրի հիման վրա, ինչը ձեռնտու չէ առանձին անհատներին եւ որոշ քաղաքական գործիչների»,-ասել է Վրաստանի նախագահը, ընդգծելով, որ յուրաքանչյուր առանձին ծրագիր, որը մտնում է Վրաստանի զարգացման առաջին երկարաժամկետ ծրագրերի մեջ, կիրականացվի 2011-2013 թվականներին:

«2015 թվականը կլինի այդ ծրագրի առաջին արդյունքների համեմատության տարին»,-նշել  է Սահակաշվիլին, ավելացնելով, որ նշված ծրագիրը հիմնված է նաեւ Վրաստանի ֆինանսական հնարավորությունների վրա: