Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արգիշտիի փողոցից բերման են ենթարկել 51-ամյա Ռուզաննա Ա.-ին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նա փետրվարի 10-ին Տիգրան Մեծի պողոտայում գտնվող սուպերմարկետում, մի կնոջ պայուսակից, գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 17.000 դրամ, 60 ԱՄՆ դոլար եւ բոնուսային քարտ:

Կատարվում է քննություն: