ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կարող է ներառվել Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի օրակարգում, որը տեղի կունենա  նոյեմբերի 8-ին, Աստանայում։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, փոխանցում է Sputnik-Ղազախստանը։

Առաջիկա նստաշրջանը կանցկացվի բարձր մակարդակով՝ պետության գլուխների մասնակցությամբ։

Նիստի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետության ղեկավարները կամփոփեն  Ղազախստանի նախագահության շրջանում առաջարկված՝ կազմակերպության գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման հիմնական արդյունքները։

Լրագրողների հարցին այն մասին, թե հնարավոր է Աստանայում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար ընտրվի, Սմադիյարովը պատասխանել է, որ այդ հարցը հնարավոր է ներառվի օրակարգում։