ՆԱՏՕ-ն կշարունակի Աֆղանստանի բանակին ֆինանսավորել  առնվազն մինչեւ 2024 թվականը: Քաբուլում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին:

«ՆԱՏՕ-ն հաստատել է աֆղանական բանակի ֆինանսավորման շարունակումը առնվազն մինչեւ 2024 թվականը», - ասել է նա՝ Ստոլտենբերգին շնորհակալություն հայտնելով աջակցության համար: Փորձագետների գնահատմամբ, խոսքը տարեկան մոտ 4 մլրդ դոլարի մասին է, որոնցից 1 մլրդ-ը հատկացնում են ՆԱՏՕ-ի երկրները, 3 մլրդ-ն՝ ԱՄՆ-ն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: