Ավելի արդար կլինի, եթե ԵՄ-ն հրաժարվի Թուրքիայի հետ բանակցություններից՝ կապված ԵՄ-ին երկրի անդամակցության հետ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը՝ հայտնում է Die Welt-ը։

Նրա խոսքերով՝ երկարաժամկետ հեռանկարում ավելի արդար կլինի, եթե Թուրքիան եւ ԵՄ-ն գնան նոր ճանապարհով եւ դադարեցնեն այդ բանակցությունները։ Հանը հավելել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը «տեսանելի ապագայում անիրականանալի է»։ Նրա կարծիքով՝ կողմերը խրվել են բանակցությունների մեջ, ինչն արգելափակել է «իրական ռազմավարական համագործակցությունը»։