Հարավային Կորեայի իրավաբանների ասոցիացիան հրապարակավ դիմել է կառավարությանը՝ խնդրելով ստեղծել օրենքներ, որոնք կպաշտպանեն կրիպտոարժույթում ներդրողների շահերը, եւ խրախուսել երկրում բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացումը՝ տեղեկացնում է Reuters-ը։
Կրիպտոարժույթի նման զանգվածային գովազդումը տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Հարավային Կորեայի կառավարությունը ակտիվորեն արգելում է երկրում դրա զարգացումը, ինչը բացասաբար է անդրադառնում շուկայի վրա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին տեղեկատվություն էր հայտնվել, թե Կորեայում նորից կարող են թույլատրել ICO-ն, որն արգելվել էր 2017թ․ սեպտեմբերին։ Այս քայլը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել երկրի բազմաթիվ բլոկչեյն-սթարթափերի ներկայացուցիչների շրջանում։ Այսօրվա դրությամբ կորեացի շատ օրենսդիրներ եկել են այն եզրակացության, որ ICO-ն պետք է օրինականացնել՝ ասել է իշխող կուսակցության անդամ Մին Բյունգ Դուն։ Նա հավելել է, որ մինչ այսօր մարդիկ պետք է հասկացած լինեին, որ կրիպտոարժույթի շուկան այն ոլորտը չէ, որտեղ արժի անմիտ այս ու այն կողմ սլանալ։





























