Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները փետրվարի 14-ի երեկոյան բերման են ենթարկել 20-ամյա Արսեն Ա.-ին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, pարզվել է, որ նա 2010 թ. դեկտեմբերի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սեւանի գյուղմթերքների շուկայի տարածքում գործող հագուստի խանութի հանդերձարանից, հագուստ փորձելու պատրվակով, գողացել է տղամարդու կոստյում:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:





























