Գյումրիի հարկային ծառայությանն այսօր՝ փետրվարի 15-ին հաջողվել է լռեցնել բողոքող վաճառականներին:
Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում մանր առեւտրականները բողոքի երթով եկել էին Գյումրիի հարկային ծառայության շենքի մոտ եւ դժգոհում էին հարկային մարմնի աշխատակիցների կամայական ստուգումներից, ովքեր հարկադրում են որոշակի գումար մուծել `70-80 հազար դրամի չափով:

Վաճառականները միացել են ավտովարորդների բողոքի ակցիային, սակայն արդեն այսօր ամեն ինչ փոխվել է : Բանն այն է, որ հարկային ծառայության պետը առեւտրականներից մի քանիսին հրավիրել է իր մոտ զրույցի, որից հետո մանր առեւտրով զբաղվողներն անցել են նորմալ աշխատանքային ռեժիմի: