Վրաստանում աճել է հանքային ջրերի, թորած ջրերի եւ գինու արտահանումը:

Ըստ վրացի փորձագետների, այս ամենը սպասելի էր, քանի որ ռուսական էմբարգոյից հետո, կազմակերպություններն ակտիվորեն նոր շուկաներ են փնտրում, ինչը  Վրաստանի համար բավականին արդյունավետ էր, գրում է վրացական «Ռեզոնանսի» գործակալությունը:

Ինչպես նշել են Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունից, ընդհանուր առմամբ, 2010 թվականին Վրաստանից արտահանվել է 59,163 միլիոն լիտր հանքային եւ թորած ջրեր, ինչը կազմում է 36,909 դոլար: Ըստ նախարարության, 2009 թվականի համեմատ, արտահանումը երկու անգամ ավելի է եղել: