Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները, փետրվարի 15-ին գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել նախկինում դատապարտված, 42-ամյա Արայիկ Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2010 թ. դեկտեմբերի 29-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՌԱՖ» մակնիշի մի ավտոմեքենայի սրահից գողացել է 250 դոլար արժողության «Սոնի» ձայնագրիչ:

Կատարվում է քննություն: