Ռուսաստանի Ուլյանովսկի մարզն ու Հայաստանը ծրագրում են «ՈՒԱԶ» ավտոմեքենաների հավաքման գործարան հիմնել: Այդ մասին հայտարարել է Ուլյանովսկի մարզի նահանգապետի մամուլի քարտուղար Դմիտրի Շիկովը: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս-Պովոլժիե» գործակալությունը, Ուլյանովսկի մարզի նահանգապետ Սերգեյ Մորոզովը Երեւան կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել Հայաստանի ղեկավարության հետ տնտեսական համագործակցության մասին: Շիկովի խոսքերով, Ուլյանովսկի նահանգապետը առաջարկել է Հայաստանի տարածքում «ՈԻԱԶ» մեքենաների վաճառքի դիլերային ցանց հիմնել, նաեւ ավտոմեքենաներ հավաքել Ուլյանովսկի մարզից ներմուծված պահեստամասերով: Մորոզովը նաեւ նշել է, թե դա թույլ կտա նոր աշխատատեղեր հիմնել եւ ավելացնել հարկային մուտքերը Հայաստանի բյուջե: