Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իմացել է, որ Քարիմե էլ Մաղրուգը (Ռուբի մականունով հայտնի սթրիփ-պարուհին) անչափահաս է եղել, երբ իր հետ սեռական կապի մեջ է մտել, հաղորդում է բրիտանական The Guardian-ը:

Իտալական «La Repubblica»-ն կտորներ է հրապարակել Ռուբիի ցուցմունքից, որտեղ վերջինս պնդում է, որ առաջին հանդիպմանը Բեռլուսկոնիին ասել է, թե 24 տարեկան է, սակայն հաջորդ տեսակցությանը պատմել է ճշմարտությունը: «Ես ասացի ճշմարտությունը, որ անչափահաս եմ եւ փաստաթղթեր չունեմ»,- խոստովանել է նա` հավելելով, որ վարչապետը սեռական ակտից առաջ 50 հազար եվրո է վճարել:

Նշենք, որ Սիլվիո Բեռլուսկոնին դատարանի առջեւ կկանգնի ապրիլի 6-ին: Դատախազությունը վարչապետին մեղադրել է դեռահասների հետ սեռական կապի եւ իր ծառայողական դիրքը չարաշահելու մեջ: Գործն արդեն ստացել է «Ռուբի-գեյթ» անունը: