Ադրբեջանն ու Իսրայելը Իրանին  համարում են ամենավտանգավոր երկրներից մեկը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որի բառերն է փոխանցել ամերիկացի դիվանագետ Լուն 2009 թ հունվարի 13-ի իր հեռագրում։ Հեռագիրը հրապարակել էր Wikileaks-ը։

Ալիեւը երկու երկրների միջեւ հարաբերությունները համեմատել էր այսբերգի հետ:

Հեռագրում ասվում է, որ մտերիմ հարաբերությունները Իսրայելի հետ նպաստում են զինված ուժերի բարելավմանը Ադրբեջանում, մի բան, որ չէր կարող ստանալ ոչ Ամերիկայից, եւ ոչ էլ Եվրոպայից։

«Իսրայելի եւ Ադրբեջանի հարբերությունները փոխհամաձայնության ու փոխըմբռման շրջանակներում են։ Իսրայելի գլխավոր նպատակն է պահել Ադրբեջանին որպես գործընկեր Իրանի դեմ, հետախուզական եւ զինամթերքի շուկայի քաղաքական ծրագրում։ Մեզ համար պարզ է, որ երկու երկրներն էլ լավ հարաբերություններ ունեն»,- պարզաբանում է ամերիկացի դիվանագետը: