ՀՀԿ երիտասարդական կազմակերպության եւ «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հկ-ի անդամներն, այսօր՝ փետրվարի 17-ին այցելել են «Երեւանի թիվ 2 հատուկ դպրոց» եւ երեխաներին նվերներ բաժանել:

Կազմակերպիչները դպրոցի սաների համար պատրաստել են հագուստի եւ հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ, քաղցրավենիք, իսկ տեղի խաղասենյակի համար` հեռուստացույց, DVD և ինտելեկտը զարգացնող խաղեր:

Նշենք, որ «Երեւանի թիվ 2 հատուկ դպրոցի» խնամակալության տակ են գտնվում ծնողազուրկ, անապահով ընտանիքների եւ մտավոր զարգացման արատներով 5-18 տարեկան 114 երեխաներ: