Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը ձերբակալել է Ռիո դե Ժանեյրո նահանգի նահանգապետ Լուիս Ֆերնանդո Պեզաուին եւ նրա շրջապատից մի քանի մարդկանց կաշառք վերցնելու մեղադրանքով, երբ Պեզաուն փոխնահանգապետի պաշտոնն էր զբաղեցնում: Այդ մասին հաղորդում է Europa Press-ը:
Ձերբակալություններն անցկացվել են «Ավտոլվացում» հակակոռուպցիոն գործողության շրջանակներում, որը կապված է Petrobras-ում փողերի լվացման, կոռուպցիայի եւ կաշառքների հետ:
Բրազիլական Petrobras ընկերությունը 2014-ին հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի կենտրոնում, երբ հայտնի էր դարձել, որ ստորագրվել են պայմանագրեր եւ դրա համար գործարքի գումարից 3 տոկոս գումար են ստացել: Այդ միջոցները հետագայում օգտագործվել են քաղաքական գործիչների եւ պաշտոնատար անձանց կաշառելու համար: Բրազիլիայի իշխանությունների տվյալներով, գների բարձրացումը եւ կաշառքները գաղափարի հեղինակներին մոտ 3,8 մլրդ դոլար են բերել:





























