Չինաստանի քաղաքացուհին, որ խարդախության համար հետախուզման մեջ էր եւ համացանցի օգտատերերի կողմից ճանաչվել էր որպես «երկրի ամենագեղեցիկ հանցագործ», հանձնվել է իրավապահ մարմիններին՝ տեղեկացնում է South China Morning Post-ը։

«Գեղեցիկ լինելու մեջ վատ բան չկա, սակայն ճիշտ չէ արտաքինն օգտագործել հանցանք գործելու համար»,- նշել են ոստիկանությունում՝ հայտնելով նրա կալանավորման մասին։

Ցինչեն Ցզինցզին անունով աղջիկը հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ ոստիկանությունը հրապարակել էր նրա լուսանկարը։ Աղջիկը հանցավոր խմբավորման անդամ է, որը խարդախություններով է զբաղվել։ Նրանց զոհն են դարձել Մյանյան քաղաքի բարերի եւ թեյարանների հաճախորդները։

Խմբավորումը գործել է 6 ամիս։ Ցինչենի հետ հանձնվել են չորս հոգի, երկուսը դեռեւս թաքնվում են։