ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կերչի նեղուցում տեղի ունեցած դեպքի պատճառով որոշել է հրաժարվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ G20-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպումից։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Հիմնվելով այն փաստի վրա, որ նավերն ու նավաստիները Ռուսաստանի կողմից Ուկրաինային չեն վերադարձվել, ես որոշեցի, որ բոլոր շահագրգիռ կողմերի համար ավելի լավ կլինի, եթե իմ նախկինում պլանավորած հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ հետաձգվի»,- նշել է Թրամփը։
«Ես անհամբեր սպասում եմ նշանակալի գագաթաժողովին (ռուս-ամերիկյան)՝ հենց այժմյան իրավիճակը կարգավորվի»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։




























