Հայաստանը բարգավաճման համաշխարհային համաթվով՝ «2018 Legagum Prosperity Index» 149 երկրների շարքում զբաղեցրել է 88-րդ տեղը, անցյալ տարվա համեմատ բարձրանալով միանգամից 8 հորիզոնականով:

Հայաստանը լավագույն ցուցանիշներ ունի ավանդաբար կրթության եւ անվտանգության ոլորտներում, ամենացածր ցուցանիշները վերաբերում են սոցիալական կապիտալի մակարդակին:

Հարեւան Վրաստանը վարկանիշում զբաղեցնում է 80-րդ տեղը, Ադրբեջանը՝ 99-րդ, Իրանը՝ 108-րդ, Թուրքիան՝ 93-րդ: Ռուսաստանը զբաղեցրել է 96-րդ հորիզոնականը:

Ինչպես եւ անցյալ տարի Նորվեգիան ամենաբարգավաճ երկիրն է, իսկ ցուցակի վերջին տեղում է Աֆղանստանը: