Սաուդյան Արաբիայում կայունությունը Ծոցում բարգավաճման եւ առաջընթացի անկյունաքարն է, եւ Չինաստանը հաստատուն կերպով աջակցում է Էր Ռիադի մտադրություններին տնտեսական դիվերսիֆիկացիայի եւ սոցիալական բարեփոխումների ուղղություններում, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ G20 գագաթնաժողովի շրջանակում նրա հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Xinhua չինական լրատվական գործակալությունը:
Գործակալությունը հայտնում է, որ Արգենտինայում հանդիպման ժամանակ Սի Ցզինպինը նշել է, որ Չինաստանը մշտապես ահռելի նշանակություն է տվել Սաուդյան Արաբիայի հետ իր հարաբերություններին:
Ավելի վաղ սաուդյան լրատվամիջոցները հայտնել էին Էր Ռիադի գահաժառանգ արքայազնի եւ Չինաստանի նախագահի միջեւ շաբաթ տեղի ունեցած հանդիպման մասին, որի ժամանակ նրանք քննարկել են 2 երկրների գործընկերությունը:
Նշվում է, որ երկրները սերտ կապեր ունեն էներգետիկայի ոլորտում:
Գործակալությունը նշում է, որ Սաուդյան Արաբիան պատրաստվում է 2012 թվականից սկսած առաջին անգամ Չինաստանում իր շուկան ընդլայնել, ինչով կսկսի մրցակցել Ռուսաստանի հետ, որը երկիր նավթի խոշորագույն մատակարարն է:





























