Չինաստանը կարող է կրճատել ԱՄՆ-ի տրանսպորտային միջոցների մաքսատուրքերը, հայտարարել է Սպիտակ տան տնտեսության հարցերով խորհրդական Լարրի Քուդլոուն, փոխանցում է Reuters-ը։

Նրա փոխանցմամբ՝ որպես անհապաղ գործողություն Չինաստանը կարող է կրճատել ամերիկյան տրանսպորտային միջոցների ներկրման 40 տոկոս մաքսատուրքերը։ Քուդլոուի խոսքով՝ ակնկալում են, որ գյուղատնտեսական ապրանքների ներկրման մաքսատուքրերից եւս Չինաստանը կհրաժարվի։

Նշենք, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն դեկտեմբերի 1-ին առեւտրային պայմանագիր են կնքել՝ պայմանավորվելով, որ 90 օրվա ընթացքում կփորձեն հարթել առկա տարաձայնությունները։

Թրամփը 2019 թվականի սկզբին կպահպանի 200 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներկրման մաքսատուրքը կպահպանի 10 տոկոսի սահմաններում՝ համաձայնելով չբարձրացնել դրանք մինչեւ 25 տոկոսի, հայտնում է Սպիտակ տունը։