Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը պատրաստվում է վառելիքի հարկերի բարձրացման մորատորիում հայտարարել, գրում է Le Monde-ը` վկայակոչելով իր աղբյուրներին:

Հրատարակությունում չեն նշել, թե երբ է Ֆրանսիայի կառավարությունը մտադիր մորատորիում իրականացնել:

Ավելի վաղ Ֆրանսիայում վառելիքի հարկերի զգալի բարձրացման վերաբերյալ կառավարության ծրագրերի պատճառով զանգվածային բողոքի ցույցեր էին տեղի ունեցել: Այս պահին դրանց վնասը գնահատվում է  3-ից 4 միլիոն եվրո: Հայտնի է նաեւ ոստիկանության հետ բախումների ժամանակ երեքի զոհի մասին, հաղորդում է Gazeta-ն: