«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները իրենց ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որը կուսակցության համամասնական ցուցակի առաջին տեղն է զբաղեցնում, դեկտեմբերի 5-ին Երեւանում քարոզարշավ անցկացրեցին՝ ընտրողների հետ հանդիպելով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Գագիկ Ծառուկյանը Մարզահամերգային համալիրում ընտրողների հետ հանդիպելու իր որոշումը բացատրեց վատ եղանակային պայմաններով: Նշենք, որ այժմ Երեւանում անձրեւ է տեղում:

Ելույթի ժամանակ ԲՀԿ ղեկավարը հայտարարեց, որ ուսանողները «Նոր Հայաստանի ապագա կառուցողներն» են:

«Հարկային օրենսգրքում պետք է իրականացվեն փոփոխություններ, բարեփոխումներ, մինչեւ ճգնաժամը չավարտվի: Սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է», - բացատրեց Ծառուկյանը: