Եվրասիական տնտեսական միության ներսում ռոումինգը կարող է հանվել։ Այս մասին հայտարարել է Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Գոլոմոլզինը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Նր ախոսքերով՝ այդ հարցը քննարկվում է կազմակերպության ներսում։

«Դա ոչ միայն երկկողմ հարց է, «հնգյակի» ներսում այն եւս քննարկվում է,- ասել է նա՝ խոսելով Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ ռոումինգը վերացնելու մասին։

Գոլոմոլզինի կարծիքով՝ ԵՏՄ-ի ներսում ռոումինգը կհանվի համապատասխան համաձայնագրի կնքումից հետո։

Հիշեցնենք, որ ԵՏՄ երկրների միջեւ ռոումինգը հանելու հարցը քննարկվում է արդեն ավելի քան 5 տարի։