RT France հեռուստաալիքի թղթակից Նադեժ Աբդերազակը Ֆրանսիայի մայրաքաղաքում ցույցերի ժամանակ դեմքից վիրավորվել է՝ տեղեկացնում է RT-ն։

Լրագրողուհին այժմ գնում է հիվանդանոց։

Վերջին տվյալներով՝ Փարիզում եւ նրա արվարձաններում «Դեղին ժիլետներ» շարժման բողոքի ցույցերի ժամանակ դեկտեմբերի 15-ին 92 մարդ է կալանավորվել։

Դեկտեմբերի 1-ին վնասվածքներ էին ստացել նաեւ RT International-ի թղթակից Պիտեր Օլիվերը, սթրինգեր Ruptly-ն, RT France-ի լրագրող Լյուկ Լեժեն։

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ ցույցերի ընթացքում հեռուստաալիքի 12 լրագրող է տուժել։