Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահ է, որ բազմակողմ նախաձեռնությունների շրջանակում Բաքվի եւ Կիեւի ջանքերի միավորումը կազդի Ադրբեջանի եւ Ուկրաինայի «տարածքային ամբողջականության վերականգնման վրա», փոխանցում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

«Հավատում եմ, որ բազմակողմ նախաձեռնությունների եւ նախագծերի շրջանակում երկու երկրների ջանքերի միավորումը կազդի Ադրբեջանի եւ Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնման վրա»,- նշված է Իլհամ Ալիեւի ծննդյան օրվա առիթով ադրբեջանցի գործընկերոջը հղած Պորոշենկոյի շնորհավորանքում:

«Կցանկանայի նշել, որ Ադրբեջանը մնում է Ուկրաինայի հուսալի ռազմավարական գործընկերը: Վստահ եմ, որ Ադրբեջան-Ուկրաինա համագործակցությունն ապագայում եւս կբնութագրվի բարձր դինամիկայով»,- նշել է նա: