Նոյեմբերի վերջին Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը անցկացրել է սուզանավերի Julong-3 (JL-3) բալիստիկ հրթիռի առաջին փորձարկումը, հաղորդում է Lenta- ն`վկայակոչելով The Washington Free Beacon-ին: Հրապարակումը վկայակոչում է հրթիռային հարձակման ահազանգման ամերիկյան համակարգի հետ կապված աղբյուրի տրամադրած տվյալներին:
Հրթիռը ենթադրաբար արձակվել է նոյեմբերի 20-23-ը՝ Type 032 ստորջրյա դիզելաէլեկտրական նավակից, որը ներկայումս գնտվում է Բոհայի ծոցում: Ավելի վաղ նույն սուզանավը օգտագործվում էր JL-2-ի փորձարկումների համար (ցամաքային տեղակայման DF-31 հրթիռի մոդիֆիկացիան):
Հրատարակությունը նշում է, որ DF-41 ցամաքային տեղակայման բալիստիկ հրթիռի հիման վրա ստեղծված, պինդ վառելանյութով աշխատող JL-3-ը, համեմատելի է ամերիկյան Trident II D-5 եւ ռուսական «Բուլավա-30» Р-30 հետ եւ կարող է հարվածել ԱՄՆ մայրցամաքի տարածքում ցանկացած թիրախի:
Սուզանավերի բալիստիկ հրթիռի առավելագույն հեռահարությունը 14 հազար կմ է գնահատվում:





























