ԱՄՆ-ը եւ մոտ տասնյակ նրա դաշնակիցները մտադիր են դատապարտել Չինաստանին՝ այլ երկրների կոմերցիոն եւ տեխնոլոգիական գաղտնիքները գողանալու փորձի համար՝ հայտնում է Reuters-ը։
Սպասվում է, որ Ավստրալիան, Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, Հոլանդիան, Նոր Զելանդիան եւ Շվեդիան կմասնակցեն այդ հարցով ԱՄՆ նախաձեռնություններին։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հավանաբար քրեական մեղադրանքներ կհրապարակի հաքերների դեմ, որոնք կապված են Չինաստանի հետախուզության հետ։
Նրանց մեղադրանքներ կառաջադրվեն աշխարհի խոշորագույն ընկերություններին լրտեսելու համար։





























