Եգիպտացի Ջամալ Իբրահիմը իր նորածին աղջկան Facebook են անվանակոչել՝ ի պատիվ հունվարի 25-ին երկրում սկսված հեղաշրջման, որի կազմակերպիչներն ակտիվորեն օգտագործել են աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը, գրում է TechCrunch-ը՝ վկայակոչելով եգիպտական Al-Ahram թերթը։
«20 տարեկան տղամարդը ցանկացել է աջակցություն հայտնել ընդդիմադիր երիտասարդների ձեռքբերումներին եւ իր առաջին երեխային անվանել է Ֆեյսբուկ Ջամալ Իբրահիմ (Facebook Jamal Ibrahim)»,- գրում է տեղական թերթը։
Հեղափոոխությունը Եգիպտոսում ամենասկզբում կազմակերպվել է սոցիալական ինտերնետ-սերվիսների միջոցով եւ մասնավորապես Facebook-ում հակակառավարական խմբերի ստեղծումով։




























