Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ որոշումը ստիպեց Թուրքիային որոշ ժամանակ սպասել այդ երկրում նոր գործողություն սկսելու հարցում։ Այս մասին ուրբաթ օրը Ստամբուլում հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Անկարան քրդական «Ազգային ինքնապաշտպանական ուժերի» կազմավորումների եւ ԻՊ խմբավորման ահաբեկիչ ծայրահեղականների ոչնչացման նոր ծրագիր կմշակի։
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան հավակնություններ չունի Սիրիայի տարածքների հանդեպ, սակայն չի գնա զիջումների, եթե հարցը վերաբերում է իրենց երկրում ազգային անվտանգության ապահովմանը։
Նա հավելել է, որ Թուրքիան ստիպված էր քայլեր ձեռնարկել Սիրիայում կարգավիճակը կայունացնելու ուղղությամբ։





























