Անցնող շաբաթը վատթարագույն է եղել ամերիկյան բորսաների համար վերջին մի քանի տարվա ընթացքում, այսպիսի եզրահանգման են եկել Bloomberg-ը, Wall Street Journal-ը (WSJ), CNN-ը եւ BBC-ն։ S&P 500-ն, Dow Jones-ը եւ  Nasdaq-ը շաբաթը ավարտել են անկումով, փոխանցում է «ՌԲԿ»-ն։

Ընդ որում, բարձր տեխնոլոգիական Nasdaq Composite ընկերության ինդեքսը իր գագաթնակետին հասնելուց հետո անկում է ապրել 20 տոկոսով, գնալով դեպի, այսպես կոչված, «արջի (անկում ապրող) շուկա», նշում են WSJ-ն ու Bloomberg-ը։  

Դեկտեմբերի 21-ին այն անկում է ապրել ավելի քան 2 տոկոսով։ Շաբաթվա ընթացքում անկումը կազմել է 8,36 տոկոս։ Սա, ինչպես BBC-ն նկատում է, համարվում է Nasdaq Composite-ի ամենակտրուկ անկումը 2008 թվականի նոյեմբերից ի վեր։

Dow Jones-ը ուրբաթ կրճատվել է 1,8 տոկոսով։ Մեկ շաբաթվա ընթացում այն անկում է ապրել 6,8 տոկոսով, որը նրա համար 2008 թվականից ի վեր տոկոսային ամենամեծ շաբաթական անկում է։