Հայտնի սկանդալիստ Պերիս Հիլթոնն օրերս դարձել է 30 տարեկան: Նա հայտարարել է, թե պատրաստ է սկսել իր կյանքի նոր փուլը, ընտանիք կազմել, հանդարտվել եւ զբաղվել ցեղի շարունակմամբ:

Աստղը եկել է եզրակացության, որ վերջին տասնամյակն իզուր չի անցել: Թեկուզ ճակատագրից ստացած դասերի առումով: «Ես պատրաստ եմ ընտանիք ակզմել եւ մայր դառնալ»,- ասել է նա, հաղորդում է eurosmi.ru-ն: