Իրաքի կառավարությունը Սուրբ Ծնունդը  պաշտոնական տոն է հայտարարել: Այս մասին նշվում է կառավարության Twitter-ի էջում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Քրիստոսի ծնունդը  գլխավոր քրիստոնեական տոներից մեկն է: Հռոմեակաթոլիկ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում  է Գրիգորյան օրացույցով՝ դեկտեմբերի 24-ի լույս դեկտեմբերի 25-ի գիշերը:

«Իրաքի կառավարությունը ամբողջ Իրաքում Սուրբ Ծնունդը  պաշտոնական տոն է հայտարարում: Երջանիկ  Սուրբ Ծնունդ մեր բոլոր քրիստոնյա քաղաքացիներին, բոլոր իրաքցիներին եւ նրանց, ովքեր այն տոնում են ամբողջ աշխարհում», - նշվում է հաղորդագրությունում:

Al-Arabia հեռուստաալիքը հաղորդում է, որ Իրաքի քրիստոնյաները առաջին անգամ Սուրբ Ծնունդը նշում են ԻՊ ահաբեկչական խմբավորումից ազատագրված շրջաններում: Մինչ Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունը քրիստոնեական բնկաչությունը կազմում էր մոտ 1,5 մլն մարդ եւ այժմ նվազել է մինչեւ 300 հազար:

Հեռուստաալիքը հավելում է, որ այս տարվա դեկտեմբերի 10-ին Բաբելոնի Խալդեյան պատրիարքը եւ Բաղդադի Լուիս Ռաֆայել I Սակո արքեպիսկոպոսը դիմել են Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարան) նախագահ Մուհամմեդ ալ-Խալբուսիին՝ խնդրելով Սուրբ Ծնունդը Իրաքում պաշտոնական հանգստյան օր ճանաչել: