Ավստրալիայի կառավարությունը սկսել է դրոնների կառավարման վրա ազդելու տեխնոլոգիաների մշակումը, որը կօգտագործվի, եթե անօդաչուները սպառնալիք ներկայացնեն հասարակական վայրերում՝ տեղեկացնում է AFP-ն։
Բացի կառավարումից, նոր տեխնոլոգիան թույլ կտա նույնականացնել դրոնի սերիական համարը եւ ուղղորդողի գտնվելու վայրը։ Համակարգի մշակումը կիրականացնի Ավստրալիայի քաղավիացիայի անվտանգության վարչությունը, իսկ փորձարկումները կիրականացվեն արդեն 2019թ․։



























