Ճապոնիայի իշխանությունները որոշել են հաջորդ տարվա հուլիսից կետորսությունը վերականգնել, հայտնում է Kyodo-ն:

Կառավարության հայտարարության համաձայն՝ երկիրն այդ նպատակի համար դուրս կգա Կետորսության միջազգային հանձնաժողովի (IWC) կազմից:

Հստակեցվում է, որ կազմակերպությունից դուրս գալուց հետո երկիրը կետորսությամբ կզբաղվի իր էքսկլյուզիվ տնտեսական գոտում եւ Ճապոնիայի ջրատարածքում: