Էդինբուրգից շոտլանդացի գիտնակաները էքստրեմալ ցամաքային տեխնիկայի, ինչպես նաեւ ավիահարվածների միջոցով Անտարկտիդայի տարածքում սարսափազդու տեսարան են հայտնաբերել: Հավերժ սառածության մակարդակից ցածր մի քանի կիլոմետրերի վրա հրաբուխների զգալի կուտակում է գտնվել: Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածներից ամենախոշոր հրաբուխն իր չափերով գերազանցում է հայտնի Յելոուսթոնի խառնարանը, գրում  է Planet-today-ը:

Ավելի վաղ Օդագնացության եւ տիեզերական տարածքի հետազոտման ազգային վարչության մասնագետները ենթադրություններ էին հայտնում Անտարկտիդայի սառույցների տակ վտանգավոր հրաբխի առկայության մասին, սակայն ստույգ նկարները հաջողվել է միայն հիմա ստանալ:

Մինչ այսօր ԱՄՆ-ում նշված հրաբուխը մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ դրա ժայթքման դեպքում մոլորակի մի մասը կմահանա, մի շարք երկրներ կոչնչանան, արմատապես կփոխվեն կլիմայական պայմանները:

Համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ հայտնաբերված հրաբուխները ավելի մեծ վտանգ են ներկայացնում Երկիր մոլորակի բնակչության համար: