Արգենտինուհին, որը Բոլիվիայում 32 տարի սեքսուալ գերության մեջ էր հայտնվել, ազատվել եւ տուն է վերադարձել, հաղրդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Clarin տեղական ռեսուրսին:

Նրա անունը չի հաղորդվում: Կինը առեւանգվել էր դեռահաս տարիքում՝ 1987 թվականին, երբ 13 տարեկան էր եւ այդ ժամանակվանից Բոլիվիայի տարածքում էր: Հրատարակության տվյալներով՝ նա քրոջ հետ Բոլիվիա էր մեկնել. աղջիկներին աշխատելու էր հրավիրել 50-ամյա  մի տղամարդ, որն այդ ժամանակ ավագ քրոջ հետ մետրիմ հարաբերություններ ուներ:

3 ամիս անց քույրը վիճել էր սիրեկանի հետ եւ Արգենտինա վերադարձել, բայց ազգականին չէր կարողացել իր հետ տանել: Միեւնույն ժամանակ նա նշել էր, որ տղամարդն իրենց խաբել է եւ մեկնելուց հետո ստիպել է իր ընտանիքին պատկանող հասարակաց տանն աշխատել:

2014 թվականին սկսվեց ակտիվ հետաքննությունը: Կինը, որն այժմ 45 տարեկան է, հայտնաբերվել էր իր ինն ամյա տղայի հետ Բերմեխո քաղաքի ավտոտնակում՝ Արգենտինայից քիչ հեռու:

Clarin-ը հաղորդում է, որ այժմ կինն իր ընտանիքի հետ է: