Ամանորյա կորպորատիվ հանդիսությունների ամենաթեժ ժամանակն է, եւ արդիական է դառնում գործընկերների համար նվերներ ընտրելու հարցը։ Կարեւորն ընտրության գործում հոգի դնելն է՝ խորհուրդ են տալիս հոգեբանները։ Նրանք ընդունում են, որ հարմար տարբերակ գտնելը շատ դժվար է, սակայն ընտրել պետք էայն, ինչը հաճելի կլիներ ընդունել ձեզ։ Ընդ որում՝ շատ թանկ նվերը եւս լավագույն տարբերակը չէ, քանի որ այն կարող է շփոթեցնել՝ գրում է RG-ն։

Ըստ հոգեբանների՝ տղամարդկանց նվերի համար հարմար տարբերակ չեն գուլպաներն ու օծանելիքը, կանանց համար՝ ամանեղենը։ Տեղին չէ նաեւ կոսմետիկա նվիրելը, կարելի է սխալվել գործընկերոջ նախընտրության հարցում։

Եթե գործընկերներով «թաքնված Սանտա» եք խաղում, ապա իմաստ ունի նախասիրությունների ցուցակ կազմելը։ Պետք է հիշել, որ ձեր նվերը գործընկերոջը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն ասելու միջոց է։

Ընդ որում, փորձագետների կարծիքով, դարձյալ ամենալավ տարբերակը մնում են շամպայնն ու կոնֆետները։