Պորտլենդից ամերիկացի Քոլին Օբրեյդին առաջին մարդը դարձավ, ով կտրեց-անցավ Անտարկտիդան միայնակ՝ առանց որեւէ մեկի օգնության՝ բեւեռային մայրցամաքով մեկ էպիկական 54-օրյա արշավ իրականացնելով, ինչը նախկինում համարվում էր անհնար, հաղորդում է AP-ն:
Օբրեյդին նախօրեին ավարտեց ցնցող ճանապարհորդությունը (1500 կմ): Նրա ընկերները, ընտանիքը եւ երկրպագուները հետեւում էին համացանցում, իրական ժամանակի ռեժիմով, դիմացկուն մարզիկի առաջընթացին:
«Ես դա արեցի»,-ասաց նա հեռախոսով իր ընտանիքին, որը հավաքվել էր Պորտլենդում տոների համար, պատմում է նրա կինը ` Ժեննա Բեսոուն:
Օբրեյդը գիշերը անցկացրեց Անտարկտիդայի ֆինիշային սահմանի մոտ:
33-ամյա Օբրեյդին իր դժվարին ճանապարհորդությունը վավերագրեց Instagram-ի իր էջում: Չորեքշաբթի նա գրեց, որ վերջին 129 կիլոմետրը հաղթահարված է:
2016 թ. բրիտանացի հետախույզ Հենրի Ուորսլին զոհվեց, որը փորձել էր միայնակ Անտարկտիդան անցնել: Նա մահազավ հյուծումից արշավի ավարտին: Ուորսլիի ընկեր եւ գործընկեր Լուի Ռադդին ներկա պահին փորձում է անցնել Անտարկտիդան՝ ի հիշատակ Ուորսլիի:
Օբրեյդին նախատեսում է մնալ Անտարկտիդայում մինչեւ Ռադդը կավարտի իր արշավը:





























