71-ամյա ֆրանսիացի Ժան Ժակ Սավենը տակառով կհատի Ատլանտյանյան օվկիանոսը՝ օգտագործելով ծովային հոսանքները:

RFI-ն, վկայակոչելով France-Presse-ին, հայտնում է, որ նախկին դեսանտավորը Կանարյան կղզիներից չորեքշաբթի՝ դեկտեմբերի 26-ից ուղեւորվել է Կարիբյան ծովի ուղղությամբ եւ հույս ունի երեք ամսից հասնել Կարիբյան ծով:

Ժան Ժակ Սավենը նշում է, որ չգիտի, թե հոսանքը ուր կհասցնի իրեն, քանի որ չի կարող կառավարել իր 2 մետրանոց տակառը:

«Հնարավոր է, դա Բարբադոս կլինի, բայց ես կցանկանայի ծովամերձ տարածքներ հասնել, օրինակ Մարտինիկա կամ Գվադելուպա: Այդպես ավելի հեշտ կլինի փաստաթղթերի հարցը լուծել եւ նավը վերադարձնել Ֆրանսիա», — ասել է Ճանապարհորդը:

Ատլանտյանյան օվկիանոսը հատելու համար, ֆրանսիացին ֆաներայի մի քանի շերտերից տակառ է ստեղծել: Տրամագիծը երկու մետրից մի փոքր ավելի է:

Ներսում Սավանը քարտեզներով սեղան է տեղադրել, լվացարան եւ մահճակալ: Տակառի միջին արագությունը, ըստ գյուտարարի, լավ եղանակային պայմաններում պետք է ժամում 2-3 կմ լինի:

Սավենն իր ճանապարհորդությանն գլխավոր նպատակը հոսանքների ուսումնասիրությունն է համարում. Նա իր հետ միջազգային կազմակերպությունից մի քանի չափիչ սարքեր է վերցրել, որը զբաղվում է համաշխարհային օվկիանոսի հետազոտություններով:

Բացի այդ ճանաարհորդը լրագորղներին հայտնել է, որ կուսումնասիրի ալկոհոլի վրա օվկիանոսի ազդեցությունը. Տակառը կարիբյան կղզիներ կհասցնի ամֆորայով Բորդոյի գինի, որը հետագայում կհամեմատեն ցամաքում գտնվող ըմպելիքի հետ: