Պերուացի Խեսուս Մամանի Ռամոսը մեկ օրով կդառնա Պերուի զարգացման եւ սոցիալական ինտեգրման նախարարը, Facebook-յան իր ալիքում հայտնել է նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պերուն իրականացնում է «Պերու, միասին» սոցիալական ծրագիրը, որն ուղղված է բնակչության աղքատ խավին տարբեր ծառայությունների եւ կրթության, առողջապահության ոլորտներում հնարավորությունների տրամադրմանը: Ըստ Ազգային վիճակագրական տեղեկությունների ինստիտուտի տվյալների՝ 2017 թվականին Պերուում աղքատների թիվն ավելացել է 375 հազարով (21,7 տոկոս) եւ կազմել 6 մլն 906 հազար պերուացի: Համեմատության համար՝ 2017-ին Պերուի բնակչության թիվը կազմել է 32,17 մլն: Այսինքն՝ երկրում աղքատությունը կազմում է մոտ 18 տոկոս:
Ծրագրի շրջանակում ձայնագրվել են աղքատ ընտանիքների երեխաների Սուրբծննդյան ցանկությունները: Խեսուս Ռամոսը, որը Պունո քաղաքից է, հայտարարել է կենսական ծանր վիճակներում հայտնված երեխաներին օգնելու իր ցանկության մասին:
«Ես կցանկանայի աջակցել բոլոր երեխաներին, որոնք աղքատ են, որոնք ապրում են փողոցներում»,- ասել է նա հոլովակում, երը հրապարակվել է նախարարության Facebook-յան էջում:
Պերուի զարգացման եւ սոցիալական ինտեգրման նախարար Լիլիանա Լա Ռոսան նրան հրավիրել է մայրաքաղաք աշխատելու:





























