Նոր Զելանդիայի Քրայսթչըր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը երկրի ամենամեծ՝ Թասմանյան սառցադաշտից 30 մլն տոննա քաշով սառցակտորի փլուզման պատճառ է դարձել, հայտնում է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը։
Հարավային Ալպերի Թասմանյան սառցադաշտի վերջը գտնվում է Քրայսթչըր քաղաքից 250 կմ հեռավորության վրա։
Սեյսմոլոգների տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը քաղաքին շատ մոտ է գտնվել։ Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 4 կմ խորության տակ։
Վերջին տվյալներով, 6,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը 65 մարդու մահվան պատճառ է դարձել, շուրջ 200 մարդ կարող է փլատակների տակ մնացած լինել։
Կուկա լեռը (3 764 մ) Նոր Զելանդիայի ամենաբարձր կետն է։ Դրանից իջնող Թասմանյան սառցադաշտը նոր Զելանդիայի մեծագույն սառցադաշտն է։





























