ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նոր տարուն որոշել է դիմել մասնավորապես իր ընդդիմախոսներին՝ նրանց խորհուրդ տալով մոռանալ իր հանդեպ ատելության մասին եւ վայելել երկրում դրական փոփոխությունները։
«Բոլորի Նոր տարին շնորհավոր, այդ թվում նրանց, ովքեր ինձ ատում են, ինչպես նաեւ ԶԼՄ-ների, որոնք ֆեյքային նորություններ են տարածում»,- Twitter-ի իր էջում գրել է նա։
Թրամփի կարծիքով՝ «2019թ․ հրաշալի տարի կլինի նրանց համար, ովքեր չեն տառապում Թրամփի հանդեպ ատելության հողի վրա խելացնորության համախտանիշով։ Պարզապես հանգստացեք եւ վայելեք ուղեւորությունը՝ մեր երկրին հրաշալի իրադարձություններ են սպասում»՝ տեղեկացնում է Ինտերֆաքսը։





























