Apple կորպորացիայի նախագահ Սթիվ Ջոբսը շատ վատ վիճակում է: Այդ մասին են վկայում Կալիֆոռնիայի օնկոլոգիական կենտրոնում արված կադրերը: Դրանցում պատկերված է, որ Ջոբսը կնոջ հետ դուրս է գալիս սրճարանից, գնում է դեպի մեքենան եւ դժվարությամբ նստում է: 56-ամյա Ջոբսը շարժվում է ինչպես ծերունի:
Լրագրողներից խուսափելու համար` նա նստել է հին` 1997թ. արտադրության Honda Civic-ի ղեկին: Ավելի վաղ նա վարում էր շքեղ Mercedes SL65 AMG` առանց համարանիշերի:
Ջոբսը 2003-ից տառապում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից, արդեն քիմիաթերապիայի մի քանի կուրս է ընդունել, ինչպես նաեւ փոխպատվաստվել է երիկամը: Այս տարվա հունվարին Ջոբսը նորից առողջական խնդիրների պատճառով արձակուրդ էր վերցերլ: Vesti.ru-ի փոխանցմամբ` որոշ բժիշկներ արդեն հոռետեսական կանխատեսումներ են արել` նշելով, թե Ջոբսին մի քանի ամիս է մնացել ապրելու:





























