Իրանցի հաքերները կոտրել են «Ամերիկայի ձայն ռադիոկայանի» կայքն ու այնտեղ կոչ են զետեղել` ուղղված Միացյալ Նահանգներին եւ անձամբ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` չմիջամտել մահմեդական երկրների ներքին գործերին:

«Իրանի կիբեր-բանակ» անունը կրող հաքերների խմբին հաջողվել է միաժամանակ կաթվածահար անել «Ամերիկայի ձայնի» բազմաթիվ ծառայությունների կայքերը, եւ Իրանի դրոշի ու Կալաշնիկովի ավտոմատի պատկերով նկար տեղադրել:

«Տիկին Քլինթոն, Դուք ցանկանո՞ւմ եք լսել ճնշված ազգերի ձայնը: Իսլամական աշխարհը չի հավատում Միացյալ Նահանգների խորամանկություններին: Մենք ձեզ կոչ ենք անում չմիջամտել մահմեդական երկրների ներքին գործերին»,- ասված է ուղերձում: