ԱՄՆ-ի բանակցությունները թալիբների հետ «շատ շուտով կսկսվեն», բայց եթե նրանք շարունակեն պայքարը, ամերիկյան զորքերը կսատարեն աֆղանական ուժերին։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Զալմայ Խալիլզադը՝ հայտնում է Reuters-ը։
Նախօրեին թալիբները սպառնացել էին դուրս գալ Միացյալ Նահանգների հետ խաղաղ գործընթացից, եթե նրանք խուսափեն Աֆղանստանից օտարերկրյա ուժերը հանելու հարցից, որը պատերազմի դադարեցման համար թալիբների գլխավոր պայմանն է։
«Եթե թալիբներն ուզում են խոսել, մենք կխոսենք։ Եթե նրանք ուզում են պայքարել, մենք կպայքարենք»,- Քաբուլում ասել է Խալիլզադը։
Նա նաեւ հավելել է, թե իրենք հուսով են, որ թալիբները ուզում են խաղաղություն կնքել, այլապես ԱՄՆ-ը կսատարի աֆղանական կառավարությանն ու ժողովրդին։
Խոսելով թալիբների հետ հանդիպման հաջորդ ամսաթվի մասին՝ նա հույս է հայտնել, ու այն շատ շուտով կկայանա։





























