Հունվարի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզի Զովունի գյուղում․ տեղեկացնում է Shamshyan.com-ը։ ժամը 20:30-ին Զովունիի բնակիչ, 30-ամյա Արա Ահարոնյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել «Ալֆա-ֆարմ» դեղատան տարածք․ վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով նյութական խոշոր վնաս է կրել «Ալֆա-ֆարմ» դեղատունը:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
.jpg)
.jpg)





























