«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ կազմակերպված հանցավորությունն այժմ ամենամեծ սպառնալիքն է մամուլի ազատության համար եւ որպես «լրագրողներին սպառնացող ֆիզիկական վտանգի ամենամեծ աղբյուր» փոխարինել է բռնատիրական վարչակարգերին:

Ըստ իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցի, վերջին 10 տարում կազմակերպված հանցավոր խմբավորումների կողմից սպանվել են 141 լրագրողներ եւ լրատվամիջոցների աշխատակիցներ:

Առավել հաճախ լրագրողները կազմակերպված հանցախմբերի հարձակման թիրախ են դառնում Մեքսիկայում, որտեղ 2000 թվականից մինչ օրս սպանվել են 69 եւ 2003 թվականից մինչ այժմ անհետ կորել են 11 լրագրողներ: